211652_close_icon
views-count1933 դիտում article-date 13:42 21-04-2022

Մակրոնն ու Լը Պենը բանավեճի տևողության ռեկորդ են սահմանել

Չորեքշաբթի Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ երկրորդ ժամկետի համար առաջադրված պետության ղեկավար Էմանուել Մակրոնի եւ նրա մրցակից Մարին Լը Պենի մասնակցությամբ բանավեճը 2 ժամ 50 րոպե է տեւել: Այսպիսով, նրանք կրկնել են ֆորմատի ռեկորդը, որը սահմանվել էր 10 տարի առաջ:

Բանավեճի ընթացքում թեկնածուներին հաջողվել է քննարկել հարցերի լայն շրջանակ՝ Ֆրանսիայի սոցիալ-տնտեսական քաղաքականությունից մինչեւ Ռուսաստանի հետ հարաբերություններ։

Լրագրող Ալեն Դյուհամելի նախաձեռնած ձեւաչափի պատմությունը գրեթե 50 տարեկան է: Նախորդ նույն տեւողությամբ բանավեճը տեղի էր ունեցել 2012թ. Այն ժամանակ միջոցառման մասնակիցներն էին երկրորդ ժամկետով առաջադրված Նիկոլա Սարկոզին եւ նրա մրցակից, սոցիալիստների թեկնածու Ֆրանսուա Օլանդը։

Երկրորդ փուլի նախաշեմին թեկնածուների բանավեճը պարտադիր չէ, բայց արդեն ավանդույթ է դարձել Ֆրանսիայում: Մակրոնի եւ Լը Պենի վերջին բանավեճը երկրորդ էր նախագահական ընտրությունների եզրափակիչ փուլի նախաշեմին։ Վերջին անգամ նրանք հանդիպել էին 2017 թվականին։

Նմանատիպ նյութեր