43325 դիտում
11:41 21-04-2022
Ստեփանավանում մարզադպրոցի մոտ քոլեջի ուսանողի և վարժարանի աշակերտի միջև տեղի ունեցած վիճաբանության փաստով մարզի դատախազի հանձնարարականով՝ զբաղվում է քննչական բաժինը․ երեխան էլ փրկվել է բժիշկների շնորհիվ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի դատախազի հանձնարարականով՝ ոտիկանության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերը, որոնք վերաբերում են ապրիլի 15-ին Ստեփանավան բժշկական կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ստացված ահազանգի փաստով՝ հետագա քննությունը կատարելու համար փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լուռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։
Նշված դեպքի վերաբերյալ SHAMSHYAN.com-ը հրապարակում էր կատարել, որից հետո SHAMSHYAN.com-ը նամակներ էր ստացել Ստեփանավանի բնակիչ մի կնոջից, ով ներկայանում էր 16-ամյա Էմիլ Հ․-ի մայր ու սպառնում, որ մենք սխալ տեղեկություններ ենք հրապարակել, թե նման ոչ մի բան էլ տեղի չի ունեցել, գրելով՝ «Էդ ո՞նց ա խփել, որ էդ երեխեն մի քանի ժամ հետո սաղ ա մնացել»;
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և հետաքննական բաժանմունքների ծառայողները կատարել են օպերատիվ աշխատանքներ ու հայտնաբերել են բոլոր մասնակիցներին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ շտապօգնությունը Հայկ Ղ․-ին հայտնաբերել է փողոցում, անգիտակից վիճակում և տեղափոխել է Ստեփանավանի հիվանդանոց, որտեղ էլ մի քանի ժամ անց բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը։
Իսկ մինչ բժիշկների կողմից երեխային հիվանդանոց տեղափոխելը, Հայկ․ Ղ․-ի և Էմիլ Հ․-ի միջև սկզբից կատակով զրույց է տեղի ունեցել, այնուհետև Հայկ Ղ․-ն հայհոյել է Էմիլ Հ․-ին։ Վերջինս էլ հարվածել է Հայկին, ով վայր է ընկել։
Մինչ այդ ևս 1 հոգի 2 անգամ հարվածել է Հայկին։ Իսկ կռվին ականատես, նրանց ընկերներից Միքայելը բաժանել է կռվողներին։
Այս պահին, շնորհիվ Ստեփանավանի բժշիկների՝ Հայկ Ղ․-ի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա մի քանի օր պիտի մնա բժիշկների հսկողության տակ։
Իսկ հիմնական կասկածյալի՝ Էմիլ Հ․-ի, մայրը Ստեփանավանում փորձում է տեղեկություններ տարածել, թե իր տղան կապ չունի այդ դեպքի հետ, որ Հայկ Ղ․-ին ոչինչ էլ չի եղել, և որ ամենացավալին՝ որպես կին գրում է, թե «Էդ ոնց խփեց, որ սաղ մնաց»։
Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հայտնել էր, որ ոստիկանության Ստեփանավանի բաժնից նախապատրաստված նյութեր են փոխանցվել Լոռու մարզի դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 15-ին «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «անգիտակից վիճակում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Վարդանյանը:
Բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ստեփանավան քաղաքի բնակիչ, 17-ամյա Հայկ Ղ.-ն է:
Մինչ բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար, Ստեփանավանի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ապրլի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի մարզադպրոցի մոտ Հայկ Ղ.-ի և Ստեփանավանի բնակիչ, 16-ամյա Էմիլ Հ.-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ վերջինս մի քանի անգամ ձեռքերով հարվածներ է հասցրել Հայկ Ղ.-ի գլխին, այնուհետև հրել, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել գետնին և գլխի շրջանում ստացել վնասվածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: