54957 դիտում
17:32 01-02-2018
Ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են Թիվ 170 ավագ դպրոցի 2 աշակերտի, որոնք կասկածվում են դասընկերներին դանակահարելու մեջ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունարի 31-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի), Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի), Ոստիկանության Նոր նորքի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի), Ոստիկանության Ավանի բաժանմունքի (բաժանմունքի պետ Ռուստամյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ, պարզել են հունվարի 29-ին Երևանում 17-ամյա Արման Ա.-ին և 18-ամյա Գառնիկ Գ.-ին դանակահարողների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների և քննիչների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 29-ին ժամը 16:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում գտնվող խաղահրապարակի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 17-ամյա Արամ Խ.-ն դանակով հարվածել է Արման Ա.-ին, իսկ Ավան վարչական շրջանի Դ. Վարուժան թաղամասի բնակիչ, 16-ամյա Մովսես Մ.-ն էլ դանակով հարվածել է Գառնիկ Գ.-ին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալներ Արամ Խ.-ին և Մովսես Մ.-ին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակները հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարվածներն ու դանակահարության մեջ կասկածվողները սովորում են թիվ 170 ավագ դպրոցում:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/29/1087904/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունվարի 29-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:
Ավան վարչական շրջանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էին տեղափոխվել 2 անչափահաս տղաներ, ովքեր գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց մարմնի վրա կային սուր, կտրող-ծակող առարկայից ստացած մի քանի հետքեր:
Նրանք գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության Նոր նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզել էր, որ վիրավորներն են Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ՝ 17-ամյա Արամ Ա.-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ և Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ՝ 18-ամյա Գառնիկ Գ.-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել «կրծքավանդակի աջ թուլակողի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+