211652_close_icon
views-count55570 դիտում article-date 10:12 17-04-2022

Ստեփանավանում՝ մարզադպրոցի մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել քոլեջի ուսանողի և վարժարանի աշակերտի միջև. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ստեփանավանի բաժնից նախապատրաստված նյութեր են փոխանցվել Լոռու մարզի դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 15-ին «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «անգիտակից վիճակում»  ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Վարդանյանը:

Բժիշկները հայտնել են, որ  վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ստեփանավան քաղաքի  բնակիչ, 17-ամյա Հայկ Ղ.-ն է:

Մինչ բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար, Ստեփանավանի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ապրլի 14-ին՝ ժամը  22:30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի մարզադպրոցի մոտ Հայկ Ղ.-ի և Ստեփանավանի բնակիչ, 16-ամյա Էմիլ Հ.-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ վերջինս մի քանի անգամ ձեռքերով հարվածներ է հասցրել Հայկ Ղ.-ի գլխին, այնուհետև հրել, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել գետնին և գլխի շրջանում ստացել վնասվածք:

Էմիլ Հ.-ն հայտնաբերվել է, ապա տեղափոխվել ոստիկանության Ստեփանավանի բաժին և բաց թողնվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հայկ Ղ.-ն սովորում է Ստեփանավանի թիվ 1 վարժարանի 11-րդ դասարանում, իսկ էմիլ Հ.-ն՝ Ստեփանավան քաղաքի գյուղատնտեսական քոլեջի 1-ին կուրսում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր