211652_close_icon
views-count2621 դիտում article-date 21:22 19-04-2022

Զելենսկին Ռադային առաջարկել է երկարաձգել ռազմական դրությունը մինչև մայիսի 25-ը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է երկրում ռազմական դրությունը երկարաձգել ևս 30 օրով։ Օրինագիծը ապրիլի 19-ին գրանցվել է Գերագույն Ռադայում։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով խորհրդարանի կայքի հայտարարությանը։

Զելենսկին առաջարկում է «Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը երկարացնել 2022 թվականի ապրիլի 25-ից՝ 30 օրով»։

Նմանատիպ նյութեր