Ֆիլիպինների Կոնգրեսը երկարաձգել է ռազմական դրությունը երկրի հարավում
Ֆիլիպինների Կոնգրեսի անդամների գերակշիռ մասը կողմ է քվեարկել երկրի հարավային Մինդանաո նահանգում ռազմական դրությունը երկարաձգելուն, հաղորդում է Reuters-ը։
Այն կպահպանվի մինչև ընթացիկ տարվա վերջը։
Նշվում է, որ ռազմական դրությունը երկարաձգելու խորհուրդ են տվել անվտանգության ուժերը, որտեղ օր-օրի մեծանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ազդեցությունը։