211652_close_icon
views-count63197 դիտում article-date 16:00 19-04-2022

Լարված իրավիճակ Երևանում․ բնակիչները դիմում են քաղաքապետին, հավատալով, որ նա կկանգնի քաղաքացու թիկունքին․ Նորաշեն թաղամասում պատրաստվում են իրականացնել ծառերի սպանդ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին լարված իրավճակ է ստեղծվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասում։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները խնդրում են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, որպեսզի քաղաքապետը կանգնի բնակիչների թիկունքին, որ պահպանվեն մոտ 8 տարի առաջ բնակիչների կողմից ստեղծված այգին, այդ թվում՝ ծառերը։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում՝ բնակիչներն ասում էին․ «Երևանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը միշտ ասում է, որ Երևանում ավելանալու են կանաչ գոտիները, և քանի ինքը քաղաքապետ է, ոչ մի ծառ չի կտրվելու։ Մինչդեռ այսօր ինչ-որ կառուցապատող մի խումբ բանվորներ է բերել, ովքեր չափ ու ձև են անում, ինչից հետո բնակիչներիս կողմից ստեղծված այգին՝ բազմաթիվ պտղատու և դեկորատիվ ծառերը վերացնելու են։ 

Զանգահարել ենք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, ոչ մի օգուտ։ Զանգահարել ենք քաղաքապետարան, ինչ-որ մեկը պլանշետով ժամանել է, ու փոխարենը լսի բնակիչներիս խնդրանքը, որ այն ներկայացնի քաղաքապետին, աննպատակ վերուվար է անում։ 

Հետաքրքիր է՝ էդ որոշումը, որ տվել են, որ նշված հատվածում 16 հարկանի շենք են կառուցելու, էդ թույտվություն տվողը մարմնի ո՞ր մասով է մտածել, երբ այդ շենքը կառուցելուց հետո նախ՝ վերանալու է այգին, հետո՝ արտաքին լուսավորությունը, փակվելու են մի քանի շենքերի արևն ու լույսը։ Էլ չենք ասում՝ եթե արտակարգ դեպքեր պատահեն, ի՞նչ են անելու օպերատիվ ծառայությունները, որտե՞ղ են կայանելու ավտոմեքնաները, ո՞նց են տարհանելու բնակիչներին։ Շտապօգնության ավտոմեքենաները որ գան, ո՞նց են տեղափոխելու վիրավորներին։  Այդ մասին մտածե՞լ է թույլտվություն տվողը։ 

Համոզված ենք, որ եթե քաղաքապետ Հ․ Սարգսյանը մի անգամ գա ու էս վիճակը տեսնի, հետևություններ կանի ի շահ Երևանցու։

Մենք դեմ չենք շենքեր կառուցելուն, բայց գոնե պահպանեն տարրական կանոնները, հաշվի նստեն բնակիչներիս կարծիքի հետ։ Հակառակ դեպքում՝ կստացվի, որ ներկայիս իշխանությունները նախորդներից ավեի վատն են, ալվելի ոչ մարդասեր»,- ասում էին բնակիչները։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակիչների մատնանշած պլանշետով սույն պարոնը, «խունջիկ մունջիկ ման գալով», փորձում էր խոչընդոտել լրագրողի աշխատանքը, ասելով, թե՝ «Ինձ մի նկարի»։ Իսկ բնակիչներն էլ ասում էին՝ «Ի՞նչ ունես վախենալու։ Հո գող կատվի նման չե՞ս եկել։ Եկել ես, որպեսզի ծանոթանաս իրավիճակին ու տեղում իրավիճակի մասին հայտնես քո վերադասին»։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր