211652_close_icon
views-count6665 դիտում article-date 15:19 18-04-2022

Գերի ընկած «Պուտինի քավոր» անունով հայտնի Մեդվեդչուկն առաջարկով դիմել է Պուտինին և Զելենսկուն

Օրերս Ուկրաինայում ձերբակալված ռուսամետ ընդդիմադիր գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը, որը հայտնի է նաև « Պուտինի քավոր» անունով,  դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ առաջարկելով իրեն փոխանակել զինվորականների և Մարիուպոլի բնակիչների հետ, գրում է tass.ru-ն։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Կրեմլը չի տեսնում Մեդվեդչուկին գերի ընկած ուկրաինացի զինծառայողների հետ փոխանակելու հնարավորություն։

Մեդվեդչուկին Ուկրաինայի տարածքում ձերբակալելու մասին հաղորդել էր Զելենսկին։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Մեդվեդչուկին մեղադրում է պետական դավաճանության և ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանն օժանդակելու համար։

Նմանատիպ նյութեր