211652_close_icon
views-count182946 դիտում article-date 12:43 17-04-2022

Ոստիկանությունը Երևանում կանխել է մինչև ատամները զինված վենդետան. պետք է սպանվեր «Կաբել» մականվամբ քրեական հեղինակությունը. հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց. կան բերման ենթարկվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ՄՍԴՈՒՀԴՊ վարչության պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ մայրաքաղաքում կանխել են մինչև ատամները զինված «գողական ռազբորկան», որն ավելի շատ վենդետա էր լինելու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քրեական հետախուզության բաժում՝ վարչության պետ,  ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, այնուհետև նրան միացած ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ Անդրանիկ Ներսիսյանը և իր շրջապատի անձինք համոզված լինելով, որ Ա. Ներսիսյանի  նկատմամբ այս տարվա մարտի 7-ին ատրճանակով կրակոցներն արձակել են քրեական աշխարահում հայտնի «Կաբել» մականվամբ  53-ամյա Արթուր Բարսեղյանի կողմնակիցները, նախապատրաստել են վերջինիս սպանությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ա. Ներսիսյանը հանձնարարել է իր կողմից ստեղծված և ղեկավարած խմբավորման անդամներին ձեռք բերել տարբեր տեսակի զենքեր, նռնականետեր, ինքնաձիգեր, դիպուկահարներ, ատրճանակներ, նռնակներ, զրահաբաճկոններ, որից հետո վերջիններիս հետ համաձայնության է եկել զրահապատ ավտոմեքենան ՀՀ բերելուց հետո իրականացնել իրենց հանցավոր մտադրությունը՝ սպանել Ա. Բարսեղյանին:

Փաստի առթիվ փետրվարի 12-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվում է քրեական գործ՝  ՀՀ քր. օր. 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի 223 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 23.1 հոդվածի 1-ին մասի և 266 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝  քննչական գործեղությունները Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կարգադրությամբ գլխավորել են Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանն ու ծանր հանցագործությունների քննության բաժնի փորձառու, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչները:

Ապրիլի 15-ին դատարանի որոշմամբ  խուզարկություն է կատարվել  Երևանի բնակիչ, 26-ամյա Ա. Ներսիսյանի Մալաթիա-Սեբաստիա վարչակա շրջանում գտնվող բնակարանում, որտեղ հայտնաբերվել են խլացուցիչի նմանվող մետաղական առարկաներ, «Sig sauer» գրառմամբ ատրճանակ՝ փամփշտատուփով և 7 հատ փամփուշտովներով, «Բերետա» տիպի ատրճանակ՝ փամփշտատութով և 7 հատ փամփուշտներով, տարբեր տրամաչափի փամփուշտներ, ծալովի դանակ, «Ակուլա» գրառմամբ հրացանի նմանվող առարկա, 2 մետաղական ձողի և նիզակի նմանվող առարկաներ, բանալիներ, փականներ բացելու համար հարմարեցված առարկաներ (ատմիչկաներ), 2 թափանցիկ անոթներ սնդիկանման նյութի պարունակությամբ:

Նույն օրը՝ առավոտյան, ապօրինի կերպով զենք, զինամթերք, թմրամիջոցներ օգտագործելու և պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սև գույնի պահեստատուփ՝ լիցքավորվախ  5.6մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի 9 հատ փամփուշտներով:

Ոստիկաններն ու քննիչները դատարանի որոշմամբ խուզարկություն են իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ,, 40-ամյա Արկադի Ղազարյանի բնակության վայրին  պատկանող շենքի դիմաց գտնվող ավտոնակում, որտեղ հայտնբերել են  1 հատ «386-136-72Տ» գրառմամբ նռնակ՝ առանց պայթուցիչի, 1 հատ «9-66 է» տիպի նռնակի պայթուցիչ, 1 հատ նռնակի նմանվող սև գույնի իր «91-4-15» գրառմամբ, 1 հատ նռնակի պայթուցիչ «ՈՒ-515Մ 583, 3-14» գրառմամբ, 5 հատ կաթոցիչ՝ մոխրացած հետքերի պարունակությամբ և 1 հատ մահակ:

Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նաև Երևան քաղաքի Մալթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Գևորգ Դանիելյանի բնակության վայրում, որտեղ հայտնաբերվել են  9մմ տրամաչափի 50 փամփուշտ և 5.45 մմ տրամաչափի 2 փամփուշտ, ինչպես նաև վերջինիս «Ինֆինիտի» 35871 ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է «MP654K, cal 4.5 mm, Made in Russia Baikal 4.5մմ » գրառումներով գործարանային համարի օդամղիչ ատրճանակ՝ մեկ փամփշտատուփով: Երևանի բնակիչ, 31-ամյա Ավետիք Ավետիսյանի  բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են 13 հատ բանալիներ, փական բացելու համար հարմարեցված գործիքներ, 18 հատ 6.35 մմ տրամաչափի, 10 հատ 7.62մմ տրամաչափի, 18 հատ 5.45մմ տրամչափի, 50 հատ X super գրառմամբ, 9.7մմ տրամաչափի 2 հատ, 9մմ տրամաչափի 3 հատ,«94270» գրառմամբ 1 հատ,«45GAPSPEER» 1 հատ, «auto-R100z225» գրառմմաբ 1 հատ փամփուշտներ, մեկ հատ խլացուցիչի նմանվող ինքնաշեն 17սմ երկարությամբ 6.3սմ տրամաչափով երկաթյա ձող:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում Ա. և Վ. Ներսիսյանները, Ա. Ղազարյանը, Ա. Ավետիսյանը,  Գ. Դանիելյանն ու Տ. Ղարիբյանը ձերբակալվել են:

Նշանակվել են մի շարք  փորձաքննություններ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

​Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 7-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներոմ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Հիվանդանոց էր ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Մելոյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։  Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է  վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ՄՍԴՈՒՀԴՊ վարչության պետ Վահե Մուշեղյանի, Երևանի ոստիկաանպետ Սևան Քոչարյանի, Երևանի ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ պարզել են, վիրավորն է Երևանի բնակիչ՝ 26-ամյա Անդրանիկ Ներսիսյանը։ 

Ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից։ Արդեն տեղում ոստիկանները և Մալաթիա-Սեբաստիայի դատախազ Դավիթ Վեքիլյանը օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Անդրանիկի փողոցի 115 շենքի 1-ին հարկի շքամուտքի դիմաց, որտեղ անհայտ անձը չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Ա. Ներսիսյանի ուղղությամբ։ 

Դեպքի վայրում աշխատել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը։

Տեղում աշխատել են նաև և դեպքի վայրի զննություն են կատարել Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ղազարյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Շահբանդարյանի գլխավորությամբ։  Դեպքի վայրում հայտնաբերվել է թվով 8 պարկուճ և 5 գնդակ։ Ոստիկաններն ու քննիչները շքամուտքի ներսում հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ ու մի քանի գնդակ։ Իսկ շքամուտքի դիմաց հայտնաբերվել է Mercedes մակնիշի կայանված ավտոմեքենա, որի դիմապակու վրա առկա են կրակոցի հետքեր։ Ավտոմեքենայի մեջ՝ տեսանելի վայրում, հայտնաբերվել է կրակված գնդակ։ 

Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել և տարածքը սահմանազատել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 289+
289+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր