211652_close_icon
views-count34466 դիտում article-date 10:52 17-04-2022

Երևանում պարեկները հերթական անգամ կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը, ով Կիևյան կամրջից ցանկանում էր ցած նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 16-ին, արատակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկայն ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Կարեն Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Ավետիսյանը Կիևյան կամրջի մոտ ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ մի աղջիկ անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է կամրջից ցած նետվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավագ և կրտսեր պարեկները այդ մասին տեղակացնում են գումարտակի հրամանատար Արամ Դադոյանին, վերջինս էլ հրահանգում է, որպեսզի պարեկները սահմանազատեն տարածքը և փորձեն այդ աղջկա հետ բանակցություններ վարել, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին՝ մինչև կժամանեն ոստիկանության Մաշտոի և Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբերը, քանի որ տեղում դեռ պարզ չէր, թե վարչական որ տարածքի հատվածից է երիտասարդ աղջիկը փորձում դիմել այդ քայլին:

Մինչ կժամանեին ոստիկանները ՝ ավագ և կրտսեր պարեկները  2  քաղաքացու հետ կարողացել են բանակցությունների արդյունքում կանխել ինքնասպանության փորձը, որից հետո աղջկան դուրս են բերել   կամրջի վտանգավոր  հատվածից և հետո նրան ուղեկցել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ արդեն ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում պարզվել է, որ նա Երևանի բնակիչ Լուսինե Պ.-ն է, ով հայտնել է, որ անձնական խնդիրների պատճառով ցանկացել է կամրջից  նետվելու միջոցով ինքնասպանություն գործել:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր