211652_close_icon
views-count32781 դիտում article-date 23:39 24-09-2023

Երևանում պարեկները կարողացել են կանխել երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը, ով սպառնում էր Հաղթանակ կամրջից ցած նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ աղջիկ փորձում է Հաղթանակ կամրջից ինքնասպանություն գործել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ և փրկարար հոգեբանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Տեղում պարեկներ Ռոման Խաչատրյանն ու Կարեն Սահադյանը քաղաքացիների օգնությամբ կարողացել են համոզել այդ աղջկան, որպեսզի չդիմի ծայրահեղ այդ քայլին:

Ի վերջո պարեկներին հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը:

Դեպքի փաստով Ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և պարզում են ինքնասպանության փորձ կատարողի ինքնությունը:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր