211652_close_icon
views-count27858 դիտում article-date 10:10 04-10-2016

Փրկարար հրահանգիչը Երևանում կանխել է 29-ամյա զինծառայողի ինքնասպանության փորձը, ով փորձում էր Կիևյան կամրջից ցած նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Գիշերը ժամը 02։30-ի սահմաններում մի երիտասարդ տղա Կիևյան կամրջից փորձել է ինքնասպանություն գործել ցած նետվելու միջոցով։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և նույն կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ Մ. Գևորգյանը։ Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի և Արաբկիրի բաժինների օպերատիվ խմբերն ու 1-03 շտապօգնության բրիգադը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՃԿ ԱԿ օպերխումբը հրահանգիչի հետ կարողացել են կանխել 29-ամյա Վ.Հարությունյանի ինքնասպանության փորձը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Հարությունյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Պարզվել է նաև, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր