211652_close_icon
views-count1270 դիտում article-date 15:43 15-04-2022

Պետք է աշխատել հայերի հետ առանց միջնորդների․ Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են Հայաստանի հետ հարաբերությունների հանձնաժողով ստեղծել

Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերությունների հանձնաժողով ստեղծել, գրում է minval.az-ը։

Պատգամավորի խոսքով՝  Ադրբեջանը պետք է օգտվի ստեղծված իրավիճակից:

«Մենք պետք է ակտիվացնենք մեր աշխատանքը Հայաստանի խորհրդարանի հետ։ Խորհրդարանում այս ուղղությամբ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա։ ԱՊՀ տարածքում մենք Հայաստանի հետ համատեղ գործում ենք 5 հարթակներում: ՀԿ-ները պետք է ակտիվացնեն նախագծերը Հայաստանում ՀԿ-ների հետ, առաջարկներ ներկայացնեն հանրությանը։ Մենք պետք է սկսենք աշխատել հայ հասարակության հետ առանց միջնորդների»։

Նմանատիպ նյութեր