736 դիտում
10:15 13-01-2023
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվա-Կիև հնարավոր բանակցությունները կլինեն ուղիղ՝ առանց միջնորդների
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների լավագույն տարբերակը, երկխոսության վերսկսման դեպքում, ուղիղն է՝ առանց միջնորդների։ Այս մասին tass.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
Ինչպես ասել է Պոլիշչուկը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան պատրա՞ստ է նրան, որ ապագայում հնարավոր բանակցությունները պետք է ուղղակիորեն վարվեն Կիևի հետ, եթե, իհարկե, երբևէ վերսկսվեն շփումները երկրների միջև, ասել է, որ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, ուղիղ կլինեն։ Նա դա բացատրել է նրանով, որ երբ միջնորդները մասնակցում են բանակցություններին, նրանք ելնում են իրենց շահերից և ազդում բանակցային գործընթացի վրա։
«Սա (ուղիղ բանակցությունները) կլինի լավագույն տարբերակը, քանի որ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, արևմտյան միջնորդները հաճախ հետապնդում են իրենց նպատակները և փորձում են ազդել բանակցությունների ընթացքի վրա՝ գործելով ոչ թե հակամարտությունը լուծելու, այլ իրենց սեփական քաղաքական և տնտեսական շահերից ելնելով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրենը։

Նմանատիպ նյութեր
1085 դիտում
17:21 19-06-2015
Իրանի հետ միջազգային միջնորդների «վեցնյակի» բանակցությունները կավարտվեն հունիսի 30-ին
Այս բաժնից
1168 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1543 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ