Հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների. Տոյվո Կլաարը 5 հայ ռազմագերիների վերադարձը «մարդասիրական ժեստ» է որակել
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Ադրրբեջանի կողմից 5 հայ ռազմագերիների ազատ արձակումը:
«Ողջունելի է այսօր Ադրբեջանի կողմից 5 հայ ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ լուրը՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած ղեկավարների հանդիպումից հետո:
Կարևոր մարդասիրական ժեստ է և հատկանշական է նաև, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների»,- Թվիթերում գրել է Կլաարը: