211652_close_icon
views-count2430 դիտում article-date 11:57 15-04-2022

ՆԱՏՕ-ի նավերը մտել են Բալթիկ ծով

1-ին մշտական ծովային խմբի նավերը մտել են Բալթիկ ծով եւ մասնակցելու են դաշինքի անդամ հարեւան երկրների եւ գործըներ պետությունների զորավարժություններին, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով ERR պորտալին։

«Բալթիկ ծով է մտել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման մշտական ծովային խմբի (SNMG1) նավերի մի մասը։  Մնացած նավերը ուրբաթ կհասնեն Տալլինի նավահանգստի հին ճամփորդական տերմինալ։ Առաջնահերթ խնդիրը Բալթիկ ծովի տարածաշրջանում դաշնակիցների ներկայությունը ցուցադրելը եւ էստոնական ռազմածովային նավատորմի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելն է»։ Էստոնիայի ռազմածովային ուժերի կոմանդոր Յուրի Սասկայի խոսքով՝ հաջորդ շաբաթ նախատեսվում է սկսել համատեղ զորավարժություններ էստոնացի ծովային հետեւակների հետ։

Արդեն նավահանգստում գտնվող 3 ֆրեգատ եկել է Նորվեգիայի հյուսիսային ջրերից։ Այնտեղ դրանք մասնակցում էին «Սառը պատասխան» զորավարժություններին։

Սպասվում է, որ հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ի նավերին, որոնք գտնվում են տերմինալում, փոխարինելու կգա դաշինքի ռազմածովային ուժերի մեկ այլ խումբ։

Նմանատիպ նյութեր