«Ծովային վահան» վարժանքներին մասնակցող ՆԱՏՕ-ի նավերը մտել են Սև ծով
Թուրքիայի Demirören Haber Ajans գործակալությունը հրապարակել Է Սև ծով մտնող ՆԱՏՕ-ի նավախմբի տեսանյութը: Տեսագրության մեջ երևում Է, թե նավերն ինչպես են անցնում Բոսֆորի նեղուցը և ուղղություն վերցնում դեպի Սեծ ծով: Դրանց ուղեկցում Է Թուրքիայի առափնյա պահպանությունը:
Մարտի 28-ի երեկոյան Նիդեռլանդների, Կանադայի և Իսպանիայի ռազմածովային ուժերի նավերը հասել են Սև ծով: Ջրատարածք են մտել «Էվերթսեն» Էսկադրային ականակիրը, «Տորոնտո» և «Սանտա Մարիա» ֆրեգատները՝ թուրքական «Գելիբոլու» ֆրեգատի ուղեկցությամբ:
Նավերը ժամանել են մասնակցելու «Ծովային վահան» վարժանքներին՝ Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների հետ: Ապրիլի 1-ին նավերը կկառանվեն Օդեսայի նավահանգստում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
NATO'ya bağlı 3 savaş gemisi İstanbul Boğazından peş peşe geçiş yaptı. Boğaz geçişini tamamlayan gemiler Karadeniz'e açıldı. Gemilerin geçişine sahil güvenlik botları da eşlik etti. pic.twitter.com/gujkqnSquf
— Demirören Haber Ajansı (@dhainternet) March 28, 2019