ՆԱՏՕ֊ն Բալթիկ ծով 5 նավ է ուղարկել՝ իր արևելաեվրոպական դաշնակիցներին աջակցելու համար։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով միության մամլո ծառայությանը։
«ՆԱՏՕ֊ն նավեր է ուղարկում Բալթիկ ծով իր արևելաեվրոպական դաշնակիցների զինված ուժերի ակտիվացման համար»,֊ ասվում է մամլո ծառաության հայտարարության մեջ։