211652_close_icon
views-count900 դիտում article-date 09:31 15-04-2022

Սպիտակ տունը քննարկում է Ուկրաինա այցի հնարավորությունը

Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի այցը Կիև՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության։ Գրում է Reuters-ը, հղում անելով անանուն աղբյուրի։

Ըստ անանուն աղբյուրի՝ ամենահավանականն այն է, որ Ուկրաինայի մայրաքաղաք մեկնեն պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կամ պաշտպանության նախարար Օսթին Լլոյդը։

Ըստ աղբյուրի՝ նախագահ Ջո Բայդենը դժվար թե անձամբ այցելի Ուկրաինա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ։ 

Արևմտյան այլ առաջնորդներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, վերջերս այցելեցին Ուկրաինա՝ ի նշան աջակցության երկրի, որը դարձել է ռուսական ագրեսիայի զոհ:

Նմանատիպ նյութեր