211652_close_icon
views-count1038 դիտում article-date 19:46 14-04-2022

Ռուբեն Ռուբինյանն ու ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիայի համանախագահը մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի մշտական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը. այս մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպման ընթացքում:

Այս մասին հայտնում են ԱԺ Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Կողմերը քննարկել են 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր