211652_close_icon
views-count1496 դիտում article-date 09:21 13-04-2022

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանը՝ առանց ընդդիմության, բայց թեժ է լինելու․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ վստահեցրել էր, որ մոտակա 2-3 օրվա ընթացքում շատ ու շատ մանրամասներ հայտնի կդառնան՝ թե Ադրբեջանի 5 կետերից բաղկացած առաջարկի, թե՝ Արցախում եւ մեր երկրի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, Ալեն Սիմոնյանի կողմից անոնսավորված օրը եկել է: Եվ թեպետ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ քառօրյա նիստերը, սակայն իշխանական կուլիսներում պնդում են, որ այսօր կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանը թեժ է լինելու:

Մասնավորապես՝ բոլորը սպասում են բանակցությունների ընթացքի մասին Նիկոլ Փաշինյանի կողմից խոստացված ելույթին, որը վճռորոշ նշանակություն կունենա Արցախի ճակատագրի հնարավոր սցենարի եւ ընդդիմության ավելի հստակ գործողությունների համար: Այս ամենը կանխատեսել է նաեւ խորհրդարանական ընդդիմությունը՝ հարցուպատասխանին մասնակցելու փոխարեն՝ շտապելով մեկնել Արցախ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր