211652_close_icon
views-count1367 դիտում article-date 14:20 11-04-2022

Ճապոնիայում հրապարակվել են վարչապետի եկամուտների մասին տվյալները

Ճապոնիայի վարչապետ եւ կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ֆումիո Կիսիդան 2021թ. վաստակել է ընդհանուր առմամբ մոտ 49,8 մլն իեն (398 հազար ԱՄՆ դոլար)։ Այս մասին վկայել են խորհրդարանի պատգամավորների եկամուտների մասին երկուշաբթի հրապարակված տվյալները։ Դրանք ենթակա են հրապարակման՝ տեղի օրենսդրության համաձայն։

Վարչապետ Կիսիդայի եկամուտներն էապես գերազանցել են այն գումարը, որն այդ պաշտոնում մինչ այդ վաստակել էր նրա նախորդը՝ Յոսիհիդե Սուգան (մոտ 38,7 մլն իեն կամ 310 հազար ԱՄՆ դոլար)։ Այս եկամուտները գոյանում են հիմնականում աշխատավարձերից եւ այլ վճարներից, որոնք նախատեսված են կառավարության ղեկավարի համար։

Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորը անցած տարի վաստակում էր միջինը մոտ 29,2 մլն իեն (մոտ 233,9 հազար դոլար)։ Ամենամեծ եկամուտներ ունեցել են կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները՝ մոտ 37,3 մլն իեն (298,8 հազար դոլար)։