211652_close_icon
views-count4708 դիտում article-date 09:09 11-04-2022

Ընտրությունների առաջին փուլում ձայների 97 տոկոս հաշվարկից հետո Մակրոնն առջևում է

ՆԳՆ-ի վերջին ընդհանուր տվյալներով՝ ձայների 97 տոկոս հաշվարկից հետո Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը պահպանում է առաջնորդի դիրքերը պետության ղեկավարի ընտրություններում՝ հավաքելով 27,6 տոկոս ձայն։

Աջ «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին լը Պենը զբաղեցնում է երկրորդ տեղը (23,41 տոկոս), ձախ «Չհնազանդված Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը՝ երրորդ (21,95 տոկոս)։

Ընտրությունների առաջին փուլին, ինչպես եւ կանխատեսել էին փորձագետները, ընտրողների մասնակցությունը համեմատաբար ցածր էր՝ 74,84 տոկոս (օրինակ, 2007թ. ընտրությունների ժամանակ այն կազմել էր ավելի քան 83 տոկոս)։

Նախագահական մրցավազքից դուրս մնացած թեկնածուների մեծ մասը կողմնակիցներին կոչ է արել երկրորդ փուլում աջակցել Էմանուել Մակրոնին, տեղեկացրել է Euronews-ը։

Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա երկու շաբաթ հետո՝ ապրիլի 24-ին։

 

Նմանատիպ նյութեր