Էրդողանը առջևում է. ամփոփվել է ձայների 23 տոկոսը
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քվեաթերթիկների 20%-ից ավելի հաշվարկից հետո հավաքում է ձայների 55,46%-ը։ Հաղորդում է TRT Haber պետական հեռուստաալիքը։
Ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքում է 38,57 տոկոս։
Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի ունեցել նախագահական ընտրություններ։ Զուգահեռ երկրում անցկացվել են նաև խորհրդարանական ընտրություններ։
Թուրքիայի նախագահի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածուներ՝ Էրդողանը, Քըլըչդարօղլուն և թուրք քաղաքական գործիչ Սինան Օղանը։