211652_close_icon
views-count2541 դիտում article-date 18:02 10-04-2022

Երևանում ու Հայաստանի տարբեր քաղաքներում ընդամենը Արցախի դրոշ կանգնեցնելը դարձել է հայրենասիրության, հերոսության նման մի բան. Սևակ Հակոբյան

Ժողովրդավարական հեղափոխությունից ընդամենը 4 տարի անց Երևանում ու Հայաստանի տարբեր քաղաքներում ընդամենը Արցախի դրոշ կանգնեցնելը դարձել է հայրենասիրության, հերոսության նման մի բան... Մարդիկ տանում-կանգնեցնում են, նկարվում, մենք՝ լրատվամիջոցներս, լուսաբանում ենք, տարածում... Սովորական մարդիկ շատ դրական են արձագանքում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan.Today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը:

«Ու ի սրտե ուրախանում ենք առավոտյան, երբ պարզում ենք, որ դրոշը չեն գողացել, չեն պղծել, հաղթանակ ենք համարում, որ գողացած դրոշը վերադարձնում են։ Ծեծկռտուք է լինում դրոշը պաշտպանելու համար։

Եթե, մի 5, 6, 10 տարի առաջ ընկերներով Արցախի դրոշ տանեին մի տեղ կանգնեցնեին, դա դառնար լրատվական նյութ, կասեինք՝ հա, հետո՞ ինչ, ի՞նչ մի արտառոց բան է, որ մի հատ էլ լուսաբանում եք։ Էն ժամանակ լուսաբանվում էր միայն, երբ բարձունք էին նվաճում և տեղադրում դրոշ։ Հիմա հպարտանում ենք, տարածում ու ուրախանում, որ նման երիտասարդներ կան, որ իրենց քայլը էդքան ողջունողներ կան։

Ցավում եմ էս անկումի համար, էս նահանջի համար։ Նիկոլները որ մնան իշխանության, շուտով տանը Նժդեհի կամ թեկուզ Չարենցի գիրք ունենալը կդառնա հերոսություն, իրար փսփսալով կպատմենք, կհպարտանանք, բացահայտվելու դեպքում հրապարակային կվառեն էդ գրքերը:

Ընդամենը 4 տարի անց, մեր աչքի առաջ, արտաքուստ մեզ նման մարդկանց թեթև ձեռքով...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր