5232 դիտում
14:09 09-10-2020
Կարևոր է ԼՂ հակամարտության գոտում անհապաղ ռազմական գործողությունները կանգնեցնելը և անցնելը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. Միխայիլ Միշուստին. Tert.am
Ես ցավակցում եմ բոլոր զոհերի հարազատներին և տուժածներին, մենք ցավում ենք բոլոր նրանց հետ, ովքեր կորցրել են իրենց հարազատերին՝ այս հակամարտությունում: Այս մասին Երևանում տեղի ունեցող ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/09/Mishustin/3417441?fbclid=IwAR1L5n2b5ev5RShs9tID8CFaigFRcCXK0XiM_5_D0hFsQbAo0b4z7-cOmJA]Tert.am[/url]-ը։
«Իհարկե, կարևոր է ապահովելը անհապաղ ռազմական գործողությունները կանգնեցնելը և անցնելը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Ռուսաստանը պատրաստ է նպաստել դրան ԵԱՀԿ Մինսկի խմբի մնացած անդամ երկրների հետ»,- ասաց նա:
Այնուհետ նա անցավ ԵԱՏՄ-ում առկա մարտահրավերների թեմային: Մատնանշեց, որ դրանք են նախ նոր կորոնավիրուսի տարածումը, հետո էլ Բելառուսի ներքաղաքական կյանքում եղած միջամտությունները, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարումը, Ղազախստանի ներքաղաքական իրավիճակը:
«Այս պայմաններում անհրաժեշտ է միասնական ուժերով գտնելը ոչ պարզ մարտահրավրավերների լուծումը»,- ասաց նա` նշելով, որ Ռուսաստանն աշխատել է փոխգործակցության սկզբունքով` օգնելով գործընկեր երկրներին հաղթահարել դժվարությունները իր մեթոդներով:
Նմանատիպ նյութեր
1164 դիտում
11:23 01-12-2014
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը աջակցություն է հայտնել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը
1018 դիտում
09:38 10-03-2015
Սլովենիայի փոխվարչապետը վերահաստատեց իր երկրի անվերապահ աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը
2582 դիտում
16:29 27-11-2016
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն աջակցություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
814 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը