211652_close_icon
views-count2094 դիտում article-date 17:05 09-04-2022

Դուք քանդում եք ձեր երկրի ապագան․ Շոլցը՝ Պուտինին

Վլադիմիր Պուտինն ունի կայսերական մտածելակերպ, որը «մեզ հայտնի է 19-րդ, 18-րդ, 17-րդ և այլ դարերից»,- ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Ռուսաստանի նախագահից ևս մեկ անգամ պահանջելով Ուկրաինայում անհապաղ զինադադար հաստատել, գրում է BBC-ն։

«Դուք քանդում եք ձեր երկրի ապագան»,- Լյուբեկում Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության նախընտրական հանրահավաքում ՌԴ նախագահին դիմելով ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Կանցլերը նաև ասել է, որ Կիևի մերձակայքում գտնվող Բուչայում ռազմական հանցագործությունների համար պատասխանատուները պետք է պատժվեն։ «Սա անհնար է մոռանալ»,- ասել է Շոլցը և հավելել, որ Բեռլինը կշարունակի Ուկրաինային պաշտպանական զենք մատակարարել։

«Եվրոպական սահմանները պետք է անձեռնմխելի մնան»,- ամփոփել է Գերմանիայի կանցլերը։

Նմանատիպ նյութեր