211652_close_icon
views-count1882 դիտում article-date 14:51 24-03-2025

Դուք մեր ֆուտբոլը քանդում եք․ ինձ ասել էին, որ մենեջերի փորձ չունեմ, բայց այս ընթացքում դուք ամեն անգամ «պռավալ» եք տալիս․ Արաս Օզբիլիս

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին է մեղադրում թիմի ձախողումների մեջ։ Այս մասին Օզբիլիսը հայտնել է տեսաուղերձի միջոցով։ «Այսքան ժամանակ լռել եմ, լռել եմ, լռել եմ, բայց էլ չեմ լռելու, որովհետև դուք մեր ֆուտբոլը քանդում եք։

Ընտրությունների ժամանակ ինձ ասել էին, որ մենեջերի փորձ չունեմ, բայց այս ընթացքում դուք ամեն անգամ «պռավալ» եք տալիս։ Բոլորին էլ պարզ է` դուք ֆուտբոլից ու ֆուտբոլի խաղից չեք հասկանում, բայց դուք մենեջերի հմտություններին էլ չեք տիրապետում։ Դուք ձախողել եք կառավարման, կազմակերպչական, ֆինանսական, իրավական մասերով։ Ամենավատն այն է, որ հույսն ու հավատը մարում է»,– տեսաուղերձում ասել է ֆուտբոլիստը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր