211652_close_icon
views-count1114 դիտում article-date 14:35 07-04-2022

«Նվիրի՛ր քո ծաղիկը մեր տղաների մայրերին՝ կատարելով նվիրաբերություն». Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Արցախյան վերջին երկու պատերազմների ընթացքում վիրավորված տղաների լուսանկարն իրենց մայրերի հետ ու գրել.

«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս վիրավորված մեր տղաներն ամուր կանգնած են իրենց մայրերի, մեր հայրենիքի ու բոլորիս թիկունքին։

Թող ձեր ժպիտները խաղաղություն բերեն, սիրելի՛ մայրեր։ Շնորհավոր մայրության օրը։

Լուսանկարում՝ ապրիլյան պատերազմի մասնակից Հովհաննես Պողոսյանը, 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նարեկ Համբարձումյանը, Ժորա Թորոսյանը, Նորայր Պետրոսյանը, Դավիթ Եփրիկյանը և Էդմոնդ Հովագիմյանն իրենց հերոսածին մայրերի հետ։

Նվիրի՛ր քո ծաղիկը մեր տղաների մայրերին՝ կատարելով նվիրաբերություն»։

Նմանատիպ նյութեր