211652_close_icon
views-count1026 դիտում article-date 20:44 03-11-2020

Երևանում տեղի կունենա բացօթյա բարեգործական համերգ. հավաքված ողջ գումարը կուղղվի ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ››-ին

Նոյեմբերի 8-ին Երևանում՝ Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիներին կից բաց տարածքում, ժամը 12:00-ին (կիրակնօրյա Ս. Պատարագից հետո) տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի ‹‹Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ››-ին: Համերգին մասնակցում են՝ «Կոմիտաս» ազգային քառյակ, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադևոսյան «Հովեր» պետական կամերային երգչախումբ, խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարներ, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան Վահան Արծրունի -երգիչ, երգահան Նորայր Քարտաշյան -դուդուկահար Լիլիթ Բլեյան և Տիգրան Տեր-Ստեփանյան - ակուստիկ դուետ Արթուր Կարապետյան – դերասան

Նմանատիպ նյութեր