2352 դիտում
14:16 25-10-2020
Մինչև 82 մլն դրամ փոխհատուցում՝ զոհված և վիրավոր զինծառայողի ընտանիքին. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://news.am/arm/news/609698.html?fbclid=IwAR0WQHQPblb7-0hHdJlrz752B2ySYaUr4xomTzUfvrlpD3SWG-I9fiJYkCk]News.am[/url]-ը գրում է. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միակ առաքելությունն՝ ապահովագրել հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ զոհված եւ վիրավոր դարձած մեր հերոսների կյանքն ու առողջությունը։ Այս մասին հայտարարել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ անդրադառնալով հիմնադրամի կողմից զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողներին դրամական փոխհատուցում տալուն։
«Եթե նրանց հետ որեւէ դժբախտ դեպք տեղի ունենա, նրանք զոհվեն կամ հաշմանդամ դառնան հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ, ապա մեր հիմնադրամը նրանց ընտանիքներին կատարելու է 20 տարվա փոխհատուցում, որոնք կատարվելու են 58 մլն դրամից մինչեւ 82 մլն դրամ՝ կախված տվյալ զինծառայողի զինվորական դասից»,- ասաց Վարուժան Ավետիքյանը եւ հավելեց որ սկզբում միանվագ գումար են փոխանցելու, հետո ամսեկան կտրվածքով։
Նրա խոսքով՝ եթե զինծառայողն ունի 3 եւ ավելի երեխա, ապա ամսեկան կտրվածքով լրացուցիչ 100 հազար դրամ է փոխանցվելու. «Մեր շահառուները կարող են լինել զոհված զինծառայողի ծնողները, կինը կամ ամուսինը, եւ երեխաները, բացառիկ դեպքում քույր ու եղբայրը»։
Ըստ նրա՝ իրենք ամեն ջանք գործադրում են, որպեսզի փոխհատուցումները սկսվեն հոկտեմբեր ամսից կատարել։
Նա հավելեց նաեւ՝ կամավորները, որոնք պաշտոնական կարգով մեկնել են հայրենիքի սահմանների պաշտպանելու, նրանց եւս փոխհատուցում կտրվի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4206 դիտում
18:01 20-07-2020
Հուլիսի 17-20-ը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ է փոխանցվել շուրջ 13 մլն ՀՀ դրամ
4724 դիտում
22:40 13-12-2017
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 27 զոհված զինծառայողների ընտանիքների. ՊՆ
Այս բաժնից
853 դիտում
17:54 12-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփում է 2024 թվականին հյուպատոսական ծառայություններում արձանագրված փոփոխությունները
880 դիտում
17:40 12-01-2025
Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունենք․ ԲԴԽ նախագահ
964 դիտում
16:50 12-01-2025
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Սրբուհի Գալյան