4206 դիտում
18:01 20-07-2020
Հուլիսի 17-20-ը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ է փոխանցվել շուրջ 13 մլն ՀՀ դրամ
Վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը:
«Նվիրաբերությունների նման հոսքը ևս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը հիմնադրամին, ինչի համար երախտապարտ ենք։ Հենց այս ամուր կապի շնորհիվ է, որ Հիմնադրամը կկարողանա առավել արդյունավետ իրականացնել իր առջև դրված նպատակները:
Ստորև կարող եք գտնել 17․07․2020-20.07.2020թ.-ի ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 13։00-ի դրությամբ․
•Շուրջ 13,000,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 42 %-ը, Paypal֊ի միջոցով` 20%-ը, բանկային փոխանման միջոցով՝ 38%-ը
•Ավելի քան 300 նվիրեբերություններ, որից կայքի միջոցով` 77%-ը, Paypal֊ի միջոցով` 19%-ը, բանկային փոխանման միջոցով՝ 4%-ը
•Շուրջ 20 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
5235 դիտում
18:04 29-05-2018
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին է փոխանցվել 128.5 մլն դրամ. ԱՀ Ֆիննախ
Այս բաժնից
850 դիտում
17:54 12-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփում է 2024 թվականին հյուպատոսական ծառայություններում արձանագրված փոփոխությունները
877 դիտում
17:40 12-01-2025
Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունենք․ ԲԴԽ նախագահ
964 դիտում
16:50 12-01-2025
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Սրբուհի Գալյան