211652_close_icon
views-count1088 դիտում article-date 18:04 06-04-2022

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան ամփոփել է արդյունքները. մեր տղաները առաջատարներն են

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլերի ավարտից հետո մարզաձևի միջազգային ֆեդերացիան ամփոփել է արդյունքները:

Բացահայտ առավելությամբ, իրենց մրցաձևերում,  գավաթակիրներ են դարձել  Հայաստանի ներկայացուցիչներ, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը  և Վահագն Դավթյանը:

Հենացատկում Արթուրը վաստակել է 90 միավոր և ամբողջ տասը նիշով ետ է թողել իրեն հետապնդող ուկրաինացի  Նազար Չեպուրնիին։

Օղակներում 85 միավորով անգերազանցելի է դարձել  Վահագն Դավթյանը:  Երկրորդ տեղը գրաված թուրք Իբրահիմ Չոլակը վաստակել է ընդամենը 80 միավոր։ Նույն վարժությունում երրորդն է մեր մեկ այլ շնորհալի մարզիկ, տակավին երիտասարդ Արթուր Ավետիսյանը:

Արժե նշել, որ Հայաստանի թիմը չի մասնակցել Բաքվում անցկացված վերջին ՝ չորրորդ փուլին, այլապես մրցակիցների նկատմամբ մեր վարպետների առավելությունը ավելի քան մեծ կլիներ:

Հիշեցնենք  նաև, որ  առաջատարներից Հարություն Մերդինյանը ընդամենը երկու փուլի է մասնակցել, արժանացել է մեդալների, բայց միավորները, բնականաբար, չեն բավարարել ընդհանուր հաշվարկով մրցանակակիր դառնալու համար:

Նմանատիպ նյութեր