211652_close_icon
views-count1577 դիտում article-date 11:01 06-04-2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք. մահ չկա

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422610-ի: Տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ օրում կատարվել է 2479 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2988475 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2060 պացիենտ, նվազել է 7-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410252 անձ` վերջին մեկ օրում 23 անձ:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել: Մահացածների թիվը 8619 է:

Այլ հիվանդությունից մահացած քաղաքացիների թիվը, որոնք ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, 1679 է:

Նմանատիպ նյութեր