211652_close_icon
views-count1611 դիտում article-date 12:13 07-04-2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք. մահ չկա

Հայաստանում ապրիլի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 19 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422629-ի: Տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ օրում կատարվել է 2683 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2991158 է:

Փաստացի այս պահին բուժվում է 2061 պացիենտ, ավելացել է 1-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410270 անձ` վերջին մեկ օրում 18 անձ:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8619 է:

Նմանատիպ նյութեր