211652_close_icon
views-count43448 դիտում article-date 11:30 05-04-2022

«Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Նուբարաշենի բանտից այնտեղ տեղափոխված 60-ամյա կալանավորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, ապրիլի 4-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ «էկզոգեն թունավորում, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարությանն քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բուժօգնության տեղափոխված կալանավորը մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդանյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը ՀՀ ՔրՕրի 266 հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) հատկանիշներով կալանավորված 60-ամյա Կարեն Ա․-ն էր։

Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 23-ին։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր