64781 դիտում
22:39 05-10-2016
Արտակարգ դեպք Երևանում. բժիշկները պայքարում են Նուբարաշենի բանտից հիվանդանոց տեղափոխված կալանավորի կյանքի համար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նուբարաշենի բանտից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել կալանավորված Անդրանիկ Գաբրիելյանը:
Վերջինս հիվանդանոց է ընդունվել աջ նախաբազկի միջին երրորդականի ներսային մակերեսի կտրած-պատռած վերքեր ախտորոշմամբ: Այս պահին Ա. Գաբրիելյանը վիրահատարանում է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա, ով կալանավորվել է Երևանում ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ ծեծկռտուքի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում, ի նշան բողոքի՝ կտրել է երակները:
Մանրամասները՝ քիչ ուշ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
43556 դիտում
11:30 05-04-2022
«Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Նուբարաշենի բանտից այնտեղ տեղափոխված 60-ամյա կալանավորը