211652_close_icon
views-count1384 դիտում article-date 11:27 05-04-2022

Սառը պատերազմից հետո նշանավորված դարաշրջանն ավարտվեց․ Էնթոնի Բլինքեն

Ավարտվեց այն դարաշրջանը, որը պայմանականորեն անվանվում էր Սառը պատերազմի ավարտից հետո ժամանակաշրջան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի պատերի ներսում գերատեսչության 61-րդ ղեկավար Ջեյմս Բեյքերի կիսանդրու տեղադրման հանդիսավոր արարողության ժամանակ, ով ամերիկյան դիվանագիտության ղեկավարն էր 1989-1992 թվականներին, փոխանցում է հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք կրկին վերագտնում ենք մեզ պատմության հորձանուտում»,- ասել է Բլինքենը։

Բեյքերը, ով սերտ անձնական հարաբերություններ էր պահպանում ԽՍՀՄ արտգործնախարար Էդուարդ Շեւարդնաձեի հետ «պերեստրոյկայի» ժամանակաշրջանում, սպառազինությունների վերահսկման բազմաթիվ համաձայնագրերի ճարտարապետն է համարվում, որոնք կնքվել էին այդ ժամանակաշրջանում:

Այնուամենայնիվ, ինչպես նշել է Բլինքենը, համագործակցության այդ դարաշրջանն այժմ անցյալում է: «Ավելի համառ Չինաստանը մարտահրավեր է նետում կանոնների վրա հիմնված աշխարհակարգին, որը երկար ժամանակ հիմք էր հանդիսանում ամերիկացիների եւ ամբողջ աշխարհի մարդկանց անվտանգության եւ բարգավաճման համար: Դարաշրջանը, որով նշանավորվեց Սառը պատերազմի ավարտից հետո ընկած ժամանակահատվածը, ավարտվեց»,- նշել է Բլինքենը:

Բլինքենը ձեռնպահ է մնացել ներկա ժամանակաշրջանը բնութագրելուց, որը, նրա կարծիքով, եկավ փոխարինելու Խորհրդային Միության փլուզումից հետո տաքացմանը: Սակայն նա ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա։ «Ռուսաստանը ներխուժել է հարեւան երկիր»,- ասել է Բլինքենը՝ նկատի ունենալով միջազգային հարաբերությունների ներկա փուլը։- «Այն վերադարձել է գրեթե տոտալիտար բռնաճնշումներին երկրի ներսում ու նույնիսկ սպառնում է միջուկային զենք կիրառել»:

Նմանատիպ նյութեր