ՀՀ վարչապետի հետ քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցը. Էնթոնի Բլինքեն
Twitter-ի իր միկրոբլոգում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գրել է.
«Լավ հանդիպում Հայաստանի վարչապետի հետ։ Երեկ Նյու Յորքի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում մենք քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցը։ Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել ներգրավվել խաղաղ գործընթացում, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»։