1534 դիտում
10:51 05-05-2022
Ռուս ժողովուրդն ունի ազատ խոսելու, ազատ և արդար ընտրություններ անցկացնելու իրավունք. Էնթոնի Բլինքեն․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերով, Միացյալ Նահանգները կենսական նշանակություն ունի ազատ մամուլի խթանման գործում, ինչպես հայրենիքում, այնպես էլ՝ արտերկրում: Ազատ մամուլի օրվա կապակցությամբ Բլինքենը հայտարարել է. «Տեղեկատվության, գաղափարների, կարծիքների, այդ թվում՝ այլախոհների ազատ խոսքը կարևոր է հասարակության համար: Կենսունակ անկախ մամուլն առողջ ժողովրդավարության հիմնաքարն է»: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Բլինքենի խոսքերով, այսօր ի հայտ են գալիս նոր սպառնալիքներ: Այդ սպառնալիքների շարքում է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում, ինչի արդյունքում ապրիլի 28-ին զոհվեց «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Վիրա Հիրիչը:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետին հարցրել են Washington Post-ի սյունակագիր, Ռուսաստանի ականավոր ընդդիմադիր առաջնորդ Վլադիմիր Կարա-Մուրզայի մասին, որը որպես Միացյալ Նահանգների բնակիչ, վերջերս է վերադարձել Ռուսաստան և ձերբակալվել իր տան մոտ՝ «ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով»:
«Ռուս ժողովուրդը, ինչպես բոլոր մարդիկ, ունի ազատ կերպով խոսելու իրավունք։ Նրանք ունեն ազատ արտահայտվելու և իրենց ձայնը լսելի դարձնելու, ազատ և արդար ընտրություններ անցկացնելու իրավունք»,- ասել է Բլինքենը, ու հորդորել է Ռուսաստանին հրաժարվել պատժիչ օրենքների կիրառումից:
Բլինքենն ասել է, թե Կարա-Մուրզան և մի շարք այլ այլախոհներ այժմ կանգնած են 15 տարվա ազատազրկման վտանգի առջեւ պարզապես միայն այն բանի համար, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում չհրահրված ներխուժումն անվանել են «պատերազմ», այլ ոչ թե «ռազմական հատուկ գործողություններ», ինչպես հրահանգել է ասել նախագահ Պուտինը:

Նմանատիպ նյութեր
2010 դիտում
14:51 08-11-2018
Արայիկ Հարությունյանի համոզմամբ, ՔՊ կուսակցությունն ունի ազատ, արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք
1390 դիտում
11:27 05-04-2022
Սառը պատերազմից հետո նշանավորված դարաշրջանն ավարտվեց․ Էնթոնի Բլինքեն
1065 դիտում
12:30 24-09-2022
ՀՀ վարչապետի հետ քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցը. Էնթոնի Բլինքեն
Այս բաժնից
403 դիտում
07:40 25-04-2024
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
700 դիտում
07:21 25-04-2024
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»