211652_close_icon
views-count42989 դիտում article-date 10:00 05-04-2022

Խոշոր ավտովթար Երևանում․ 29-ամյա վարորդը  Kia-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե հատվածին և գլխիվայր շրջվել․ մինչ պարեկների ժամանումը՝ մի «դեղնակտուց» ավտոմեքենայի վրայից համարանիշները թռցրեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Քանաքեռավան գյուղի բնակիչ 29-ամյա Սերգեյ Մանուկյանը իր վարած Kia Optima մակնիշի ավտոմեքենայով Երևանից «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին, Մայրաքաղաքային փողոցում «Դեկորա» կահույքի սրահի մոտ բախվել է բետոնե բաժանարար պաշտպանիչ հատվածին և գլխիվայր շրջվել ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների  նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Լյուդվիգ Մկրտչյանն ու Գրետա Նոբելյանը։ 

Վթարի փաստով Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ մինչ դեպքի վայր կժամանեին պարեկները, մի «իրեն լավ տղա համարող դեղնակտուց» համարանիշները պոկեց ավտոմեքենայի վրայից։

Հրշեջ-փրկարարները պարեկների և քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

 Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր