211652_close_icon
views-count23360 դիտում article-date 23:30 04-04-2022

Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes-ը բախվել է Opel-ին, ապա մեկ այլ Mercedes-ի և գլխիվայր շրջվել. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները, փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են 2 Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Բախման հետևանքով Mercedes-ներից մեկը, որը, ըստ նախնական տեղեկությունների՝ բախվել է Opel-ին, ապա առաջ ընթանալով, բախվել Mercedes -ին, գլխիվայր շրջվել է:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանն ու նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանը;

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ռոման Խաչատրյանն ու Վահրամ Մուրադյանը:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում  4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չուենենա, ինչը նրանց հաջողվել է:

Օպերատիվորեն  ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:

Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն այս պահին վարորդները հրաժարվում են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը;

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+

Նմանատիպ նյութեր