211652_close_icon
views-count15107 դիտում article-date 16:43 07-01-2023

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Toyota-ն, Ford-ն ու Opel-ը, վերջինս գլխիվայր շրջվել է․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Ավան վարչական շրջանում, Բաբաջանյան փողոցում բախվել են 33-ամյա Հայկ Բադալյանի վարած Opel մակնիշի և 51-ամյա Սամսոն Ղարիբյանի վարած Ford մակնիշի և 31-ամյա Արամայիս Գրիգորյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

 Վթարի հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վարշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արմեն Օրդուխանյանն ու Հայկ Նասլյանը։

Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր