211652_close_icon
views-count48796 դիտում article-date 14:10 26-07-2021

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Kia-ն ու Opel-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել փրկարարներն ու Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։  Ժամը  12։10-ի սահմաններում Ֆուչիկի 1-ին նրբանցք 3-րդ շենքի դիմաց բախվել են Kia և Opel մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներվ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ավագ տեսուչներ Նարեկ Մուրադյանն ու Ռաֆայել Կիզիրյանը։ Իսկ տեսուչներ Սարո Դավթյանն ու Դանիել Գրիգորյանը դեպքի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն։ 

Երթևեկությունը նշված հատվածում Ն․ Մուրադյանի և Ռ․ Կիզիրյանի կողմից ժամանակավորապես դադարեցվել է։

Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Շիրակ Խաչատրյանի գլխավարությամբ։

Opel-ը քաղաացիների օգնությամբ դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր, իսկ բախման հետևանքով Kia-ն մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվելով էլկտրասյանը։

 Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր