211652_close_icon
views-count36348 դիտում article-date 19:10 03-04-2022

Խոշոր հրդեհ Արագածոտնի մարզում. Աշտարակի հրշեջների արագ արձագանքման շնորհիվ փրկվեց մի քանի հեկտար խնձորի այգիներ. գյուղացին էլ ասում էր. պարգևավճարը էս տղերքը պետք է ստանան, ոչ թե՝ ճառ ասողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 3-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների արագ արձագանքման և օպերատիվ գործողությունների արդյունքում Արագածոտնի մարզում հնարավոր եղավ փրկել մոտ 2-3 հեկտար խնձորի այգիները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Աշտարակի ԳԱԻ պոստի» հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել և կրակը մեծ արագությամբ տարածվում է խնձորի այգիներ, որոնք հիմնադրվել են դեռ խորհրդային տարիներին ու հայտնի են իրենց «Դեմիրճյան» սորտի խնձորներով:
 
Աշտարակի հրշեջները կարողացան նախ կանխել կրակի տարածումը, ապա՝ մարել այն:
 
Այս պահին նրանք նշված վայրում կատարում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի օջախներ հայտնաբերելու համար:
 
Բարեբախտաբար, տուծաժներ չկան, իսկ խնձորի այգիներում աշխատանք կատարող տղամարդն ասում էր. «Հալալ ա հրշեջներին: Վայրկյաններ ուշանային, կրակն իր սև գործն անելու էր: Մի քանի հեկտար մրգատու այգիները մոխրի էին վերածվելու, քանի որ դեռ չոր են: Հիմա ո՞նց չասես. այս տղերքը պետք է պարգևավճարներ ստանային, ոչ թե՝ ինչպես Խնկո-Ապերի «Մկների ժողովի» նման հանդես եկող որոշ ճառ ասողներ կամ՝ զանգ կախողներ»:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 295+
295+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր