Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի տեղակալի ու հարազատների մասնակցությամբ հերթական միջադեպն է տեղի ունեցել։
Aravot.am-ի տեղեկություններով, Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Լեւոն Միրզոյանը ծեծել է Մեղրիի բնակիչ Վանո Սարգսյանին։ Ըստ մեր աղբյուրների, Ջրօգտագործողների ընկերության Մեղրիի մասնաճյուղի աշխատակիցները փորձել են տարածաշրջանի գյուղեր գնացող ոռոգման ջրատարի խողովակներն անցկացնել Վանո Սարգսյանի հողամասի տարածքով։ Վերջինս փորձել է պարզել, թե ինչո՞ւ հենց իրեն պատկանող սեփական հողատարածքով, ու նրան հաջողվել է «լեզու գտնել» ջրօգտագործողների հետ։ Սակայն դրանից հետո Վանո Սարգսյանին է հանդիպել Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Լեւոն Միրզոյանը՝ Սարգսյանից փորձել պարզել, թե ինչո՞ւ է ընդդիմանում համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին։
Մանրամասներն՝ այստեղ