211652_close_icon
views-count4166 դիտում article-date 19:36 02-04-2022

Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի լուսանկարի պատճենը` հակառակ երեսին ընծայագրով

Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի լուսանկարի այս պատճենը` հակառակ երեսին ընծայագրով,Մոսկվայաբնակ Թումանյանի ծոռ Հովիկ Հարությունյանին է փոխանցել ԱՄՆ֊ում ապրող Անահիտ Տեր֊Ստեփանյանը,որը գիտնական Գեորգի Ստեփանյանի դուստրն է։

Այս ,մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կրթության նախկին նախարար Սերգո Երիցյանը:

«Իսկ այդ մասունքը Գեորգիին է մնացել մորից` Լուսյա Հարությունյանից։Հայտնի է,որ օր.Լ.Հարությունյանին Թումանյանը իր լուսանկարը ընծայագրել է 1902թվականին։ Առիթը չի նշվում։

Լուսանկարը կատարված է Թիֆլիսյան ճանաչված լուսանկարչատներից մեկում։ Եթե չեմ սխալվում, այս դիմանկարը գոյություն ունի Թումանյանի լուսանկարների շարքում։

Ամենակարևորը,որ այս մասունք լուսանկարը պահպանում է մեծն Թումանյանի մատնահետքերը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր