3684 դիտում
17:48 02-04-2022
Երբ Նիկոլն ու Էդմոնը ֆռցնում էին ժողովրդին, եկավ արյունոտ պատերազմը. Արմեն Աշոտյան
Պարզվում է, որ Նիկոլի մոտ հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատող Էդմոն Մարուքյանը սրտնեղել է խորհրդարանական ընդդիմությունից, ով մերժել էր կապիտուլյանտի հետ Արցախի հարցով փակ քննարկմանը մասնակցել։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Իհարկե, նորմալ երկրում տարակուսելի կլիներ ոչ միայն հաստիքով «ընդդիմադիրի» ծառայությունը իշխանություններին, այլեւ «դեսպանի» ներքաղաքական զեղումները։
Բայց մի շտապեք քննադատել նրան։ Դիտարկեք դա որպես Նիկոլի հատուկ հանձնարարություն Էդմոնին»:
«Փորձեք մտնել իր վիճակի մեջ։
Չէ՞ որ նա ընդդիմադիր դաշտում ներդրված, սակայն բացահայտված նիկոլական ագենտ էր, որին արագ էվակուացրեցին հետ, հողատուների ճամբար։
Եւ հետո, Էդմոնն իհարկե կնեղվի նորմալ պահվածքից։
Չէ՞որ 2020 թվականին պատերազմից մի քանի ամիս առաջ, երբ իրական ընդդիմությունն աղաղակում էր բանակցային տապալումների եւ վերահաս պատերազմի մասին, նա Նիկոլի հետ փակ դռների հետեւում սրճեց եւ հետո հրապարակավ հայտարարեց, որ Արցախյան բանակցություններով մտահոգվելու կարիք չկա։
Իսկ հետո, երբ Նիկոլն ու Էդմոնը ֆռցնում էին ժողովրդին, եկավ արյունոտ պատերազմը, որի փաստացի մեղսակից դարձավ նաեւ «դեսպանը»։
Այո, գործող ընդդիմությունը չի ուզում դառնալ Էդմոն։
Ու Էդմոնը դրանից նեղվել է։
Չէ՞ որ նա չէր ուզի իր անպատվաբեր եւ կեղտոտ գործի մեջ միայնակ մնալ»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1640 դիտում
16:59 24-01-2020
Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հարիֆի տեղ է դնում և պարբերաբար ֆռցնում ու խաբում է․ Վահան Իշխանյան
12825 դիտում
11:31 26-12-2020
Արյունոտ քաղաքական առևտուր. երևաց, որ Նիկոլն սկսել է վախենալ ապագայից. Միքայել Մինասյան
Այս բաժնից
2008 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
913 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21445 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու