211652_close_icon
views-count64803 դիտում article-date 20:39 01-04-2022

Արտակարգ դեպք Երևանում. բարձրաստիճան ոստիկանը հրկիզել է նախկին մտերմուհու ավտոմեքենան, իսկ այսօր էլ բռնություն է կիրառել նրա նկատմամբ. ո՞վ է ոստիկանի խորհրդավոր հովանավորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակչուհուց, ով հայտնել է, որ մոտ 20 րոպե առաջ իր նախկին ծանոթը անհիմն հարվածել է իրեն, պատճառելով մարմնական վնասվածք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ահագանգով ժամանել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ ահազանգողը եղել է 36-ամյա Հերիքնազ Գ.-ն, իսկ նրան հարվածել ու վնասվածք է  պատճատել Երևանի բնակիչ, 43-ամյա Արման Հ.-ն:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որոնվող Արման Հ.-ն ոստիկանության բարձրաստիճան սպա է, ով մեկ շաբաթ առաջ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի տեղակալի պաշտոնից, իսկ սա նրա կողմից առաջին դեպքը չէ:

Այս տարվա մարտի 5-ին Հերիքնազ Գ.-ն ահազանգել էր ոստիկանություն, որ իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Toyota  մակնիշի ավտոմեքենան հրկիզել են: Այդ օրը նշված հասցե են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ Գրիգորյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը:

Արդեն տեղում Հերիքնազ Գ.-ն ոստիկաններին հայտնել էր, որ ավտոմեքենան հրկիզել է Արման Հ.-ն և նա հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Ավտոմեքենայի հրկիզման փաստով նյութեր են նախապատրաստվել, սակայն բարձրաստիճան ոստիկանը, ով առաջին հերթին ինքը պետք է պահեր օրենքի տառը, ինքն է անօրիկանականություն գործում և գուցե այնքան վստահ է իր ուժերին, որ  երեկ հերթական անգամ ոտնձգություն է կատարել քաղաքացուհու նկատմամբ:

Մնում է, այս անգամ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ղեկավարությունը օբյեկտիվ նախաքննություն կատարի,  որպեսզի բարձրաստիճան ոստիկանը չշարունակի կատարել հակաօրինական գործողություններ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր