Բնակիչներն ահազանգում են խորհրդավոր Lexus-ի խորհրդավոր վթարի մասին
[b]SHAMSHYAN.com[/b]-ը այսօր՝ ապրիլի 5-ին, ահազանգեր է ստացել, որ գիշերը Տիգրան Մեծի պողոտայում վթար է տեղի ունեցել և վթարի հետևանքով Lexus մակնիշի ավտոմեքենայի հետևի անվահեծանը կոտրվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված պողոտայի թիվ 69 շենքի մոտ հայտնաբերվել է սև գույնի Lexus մակնիշի և առանց համարանիշի ավտոմեքենա, որը մասամբ կայանված էր գազոնի (սիզամարգ) վրա:
Քաղաքացիների ահազանգած վթարն արդյո՞ք կապ ունի այս Lexus-ի հետ,[b] SHAMSHYAN.com[/b]-ը փորձում է պարզել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի